Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 118-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ   ՀԱՍՐԱԹՅԱՆ   ՓՈՂՈՑԻ   Հ.4    ՇԵՆՔԻ  Հ.10՝   44.1ՔՄ   ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՄԱԿԵՐԵՍՈՎ  ԲՆԱԿԱՐԱՆՆ   ԱՆՀԱՏՈՒՅՑ  ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական  ակտի  ընդունման  համար  հիմք  է  հանդիսացել  Արթուր  Հրանտի  Ստեփանյանի   դիմումը`  Երևանի  Աջափնյակ  վարչական  շրջանի  Հասրաթյան   փողոցի  հ.4 շենքի  հ.10՝  44.1քմ  ընդհանուր  մակերեսով  բնակարանը  մասնավորեցնելու  մասին:
Ղեկավարվելով  «Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  49-րդ  հոդվածով,  «Վարչարարության  հիմունքների  և  վարչական  վարույթի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  3-րդ,  53-րդ,  59-րդ  և  60-րդ  հոդվածներով,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  34-րդ  գլխի  կանոններով,  հիմք  ընդունելով  Երևան  քաղաքի  ավագանու  2016  թվականի  դեկտեմբերի  21-ի  հ.648-Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածի  4-րդ  կետի  1-ին, 2-րդ   ենթակետերը.  
1.Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  /անշարժ  գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  23.12.2016թ.  հ.  23122016-01-0227  վկայական/, Երևանի  Հասրաթյան  փողոցի   հ.4  շենքի  հ.10՝  44.1քմ  ընդհանուր  մակերեսով  բնակարանը  նվիրել նույն  բնակարանի  բնակիչներ՝  Արթուր  Հրանտի  Ստեփանյանին,  Հրանդ  Ալեքսանի  Ստեփանյանին,  Էմմա  Արթուրի  Ճենջոյանին  և  Գևորգ  Արթուրի  Ճենջոյանին   /4 անձ,  այսուհետ  նվիրառուներ/՝  որպես   համատեղ սեփականություն:
2.Լիազորել  Երևանի  Աջափնյակ  վարչական  շրջանի  ղեկավար  Ա.  Սարգսյանին՝   Երևանի  քաղաքապետի  անունից,  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  նվիրառուների  հետ  կնքել  բնակարանի  նվիրատվության  մասին  պայմանագիր:
3.Ընդունել  ի  գիտություն,  որ  նվիրատվության  մասին  պայմանագրից  ծագող  իրավունքի  պետական  գրանցման  և  նոտարական  վավերացման  հետ  կապված  ծախսերը  կատարվում  են  նվիրառուների  կողմից:   
4.Սույն  որոշումը  կարող  է  վարչական  կարգով  բողոքարկվել  Երևանի  քաղաքապետին`  դրա  ուժի  մեջ  մտնելու  օրվանից երկու ամսվա  ընթացքում  կամ  դատական  կարգով  Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան`  երկամսյա  ժամկետում:
5.Սույն  որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի  Աջափնյակ  վարչական  շրջանի  ղեկավարի  վրա:
6.Սույն  որոշման  կատարման  ընթացքի  նկատմամբ  հսկողությունն  ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ