Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 119-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Դ.ԱՆՀԱՂԹԻ ՓՈՂՈՑԻ Հ.6 ՇԵՆՔԻ Հ.121` 16,0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարինե Անդրյանի դիմումը՝ Երևանի Դ.Անհաղթի փողոցի հ.6 շենքի հ.121՝ 16,0 քմ մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.01.2017թ. հ.09012017-01-0087 վկայական), Երևանի Դ.Անհաղթի փողոցի հ.6 շենքի հ.121՝ 16,0 քմ մակերեսով բնակարանը   նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Սոֆյա Հակոբյանին, Աիդա Հակոբյանին, Դանիել Հակոբյանին /որոնց անունից հանդես են գալիս հայրը՝ Արտակ Հակոբյանը և մայրը՝ Մարինե Անդրյանը/,  Իլոնա Անդրյանին, Մարինե Անդրյանին, Արտակ Հակոբյանին (6 անձ, այսուհետ նվիրառուներ)՝ որպես ընտանիքի բոլոր անդամների համատեղ սեփականություն։
2.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին՝  Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ