Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1202-Ա 15.04.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի Հ.378-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.12.2018թ. թիվ ՎԴ/2107/05/14 որոշումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 22-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներն անցկացնելու մասին» հ.378-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 77-րդ կետը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ