Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 121-Ա  24.01.2017թ.
 
 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԿՈՂՄԻՑ  2016  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ  N 01/18-07/1-Մ-4292-305 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ), 2016  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ  ՏՐՎԱԾ  N 01/18-Մ-4542-563  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ  2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ N 01/19-16/86685-556 ՈՒ N01/19-Մ-9577-557 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Արման Մկրտչյանի, Ռուբեն Քրմոյանի և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության 2017թվականի հունվարի 18-ի դիմումը (մուտքագրված՝ 19.01.2017թ., Մ-247 թվագրմամբ), ինչպես նաև ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝
1.Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի հունիսի 13-ին տրված N 01/18-07/1-Մ-4292-305 նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջա-դրանքի)` «Կառուցապատող» տողից հանել «Ռուբեն Քրմոյան» և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
2.Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի հունիսի 21-ին տրված N 01/18-Մ-4542-563 շինարարության թույլտվության՝ «Կառուցապատող» տողից հանել «Ռուբեն Քրմոյան» և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
3.Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 27-ին ձևակերպված  N 01/19-16/86685-556 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) 2-րդ կետից հանել «և 21.06.2016թ. N 01/18-Մ-4542-563» բառերը:
4.Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 27-ին ձևակերպված  N 01/19-Մ-9577-557 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) 2-րդ կետից հանել «03.03.2015թ. N 01/18-8722-143, 08.12.2015թ. N 01/18-63357-1040 և» բառերը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին  կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
8.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի քարտուղարը:


       ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ