Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
1242-Ա  20.04.2017թ.

ԱՎԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.10 ՇԵՆՔԻ Հ.21 ԱՎՏՈՏՆԱԿԻ  ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
     

    
Վարչական ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել Ավան վարչական շրջանի ղեկավարի գրությունը՝  Ավանի Չարենցի թաղամասի հ.10 շենքի հ.21 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արամ, Անուշ և Արևիկ Իգիթխանյաններին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.10.2014թ. հ.10102014-01-0081 վկայական/ պատկանող ավտոտնակի զբաղեցրած  հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրենց  օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր՝ 01-002-033-036-001) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.04.2017թ. հ.18-06/2-18364 եզրակացությունը.
1.Ավանի Չարենցի թաղամասի հ.10 շենքի հ.21 հասցեում գտնվող, Արամ, Անուշ և Արևիկ Իգիթխանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքվ պատկանող ավտոտնակի զբաղեցրած 21.8քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրենց՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 98623 (իննսունութ հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ավանի Չարենցի թաղամասի հ.10 շենքի հ.21 ավտոտնակի զբաղեցրած հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել բնակելի  կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշում են նախկինում թողարկված գլխավոր հատակագծով։
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման   վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողների հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Տեղեկացնել հողօգտագործողներին, որ հողամասը ձեռք բերողների կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
         

        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ