Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
1246-Ա  20.04.2017թ.

ՀՌԻՓՍԻՄԵ  ՊԱՊԱՆՅԱՆԻՆ  ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ  ՄԻՋՈՑՈՎ
ՀՈՂԱՄԱՍ  ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հռիփսիմե Պապանյանի դիմումը` Ավան-Առինջի թաղամասի 2-րդ մ/շ, հ.1/30  հասցեում գտնվող,  սեփականության  իրավունքով  իրեն պատկանող մետաղյա կրպակին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09022017-01-0011 վկայական) կից` ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի  միջոցով  լրացուցիչ  հողամաս  տրամադրելու  մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի  մակերեսը  կազմում  է  17.4քմ,  որի  ուրվագծային  չափերն ու  դիրքը թույլ չեն տալիս,  որ  այն  դառնա  առանձին  հրապարակային  սակարկությունների  առարկա /ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետ, այն է` օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով` քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության սպասարկման կամ դրանց վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով/:
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի     60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագիր՝  01-002-107-001/:
ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը  կառուցապատման  գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  հ.550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  30.03.2017թ.  հ.18-06/1-Պ-548  եզրակացությունը.
1.Ավան-Առինջի թաղամասի 2-րդ մ/շ, հ.1/30 հասցեում գտնվող, Հռիփսիմե Պապանյանին  սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 17.4քմ  մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն  տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը  կազմում է  78718  (յոթանասունութ հազար յոթ հարյուր տասնութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ավան-Առինջի թաղամասի 2-րդ մ/շ, հ.1/30 հասցեում գտնվող 17.4քմ մակերեսով  հողամասի  գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել  հասարակական կառուցապատման:  
3.Հողամասի  սահմանները  որոշվում  են 17.4քմ մակերեսի համար սահմանված կարգով  հաստատված  հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի  հետ  կնքել  հողամասի  առուվաճառքի  պայմանագիր:
5.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,  անշարժ գույքի  կառավարման  վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ