Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
1248-Ա  20.04.2017թ.

ԱՐՏԱՇԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.41 ՇԵՆՔԻ  Հ.2 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ինգա Մուրադյանի դիմումը`28.04.2014թ. հ.3000 առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված, Արտաշիսյան  փողոցի հ.41 շենքի  հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N13052014-01-0149 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:       
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 20.02.2017թ.հ.ԱՏ-08/02/2017-4-0049 տեղեկանքի՝ Արտաշիսյան փողոցի հ.41 շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 372280ՀՀ դրամ:                                                             
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և  468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ինգա Մուրադյանի հետ կնքել համաձայնագիր` Արտաշիսյան փողոցի հ.41 շենքի հ.2 ավտոտնակի  զբաղեցրած 16.5քմ մակերեսով հողամասի համար, 30.11.2006թ. կնքված վարձակալության հ.1063 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումը.
1)պայմանագրում «Գայանե Հովեյան» բառերը փոխարինել «Ինգա Մուրադյան» բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության  ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ