Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

1259-Ա, 03.04.2014թ.

 

«ԺԱԿ-ԺԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ժակ-Ժան» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանի դիմումը` Լենինգրադյան փողոցի հ.4ա հասցեում գտնվող 446.15քմ մակերեսով տարածքը ենթավարձակալությամբ «ՎՈՐԼԴ ՕՖ ԴԻՍՔԱՎՐԻՍ» ՍՊԸ-ին տրամադրելու մասին:
Երևանի քաղաքապետի 2013թ. նոյեմբերի 11-ի հ.5635-Ա որոշմամբ՝ Լենինգրադյան փողոցի հ.4ա հասցեում գտնվող 446.15քմ մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին, որի հիման վրա 20.11.2013թ. կնքվել է հ.103/6-ԱԳ վարձակալության պայմանագիրը և դրանից ծագող իրավունքն ստացել է պետական գրանցում (հ.29112013-01-0093 վկայական):
Ընկերությունը Երևան համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված պարտավորություններ չունի:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածները.
1. Թույլատրել «Ժակ-Ժան» ՍՊԸ-ին՝ Լենինգրադյան փողոցի հ.4ա հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 446.15քմ մակերեսով տարածքը տալ ենթավարձակալության՝ «ՎՈՐԼԴ ՕՖ ԴԻՍՔԱՎՐԻՍ» ՍՊԸ-ին վարձակալության պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունների հետ միասին։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ