Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1297-Ա 01.04.2020թ.


«ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Երևանի քաղաքապետի 2007թ. հուլիսի 17-ի հ.2131-Ա և 2017թ. հոկտեմբերի 27-ի հ.3776-Ա որոշումներով՝ Երևան քաղաքի Նոր-Արեշի հ.41 փողոցի հ.89/2 հասցեում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը, կնքվել է կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման /անշարժ գույքի նկատմամբ իրավունքերի պետական գրանցման 06.12.2017թ. հ.06122017-01-0229 վկայական/:
2007 թվականի օգոստոսի 16-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.149/Կ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2020 թվականի հունվարի 31-ին:
«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 204.1-ին և հողային օրենսգրքի 48.1-ին հոդվածները, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետը և 2007 թվականի օգոստոսի 16-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.149/Կ պայմանագրի 9.2-րդ կետը.
1.Լիազորել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Նոր-Արեշի հ.41 փողոցի հ.89/2 հասցեում գտնվող 20.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամկետով, տարեկան վարձավճարը սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան, պայմանագրի 4-րդ կետը լրացնել նոր՝ 4.1.4, 4.1.5, 4.1.6 և 4.1.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից».
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն».
«4.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5 ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա)Սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am և www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ)Սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին) ՝առկայության դեպքում,
գ) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումը ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«4.1.7 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Սեփականատերն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ