Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13-Ա 13.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի
Հ.4446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գրիգորի Ղուկասյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 27-ի հ.4446-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 27-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.4446-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում <<Գրիգոր>> բառը փոխարինել <<Գրիգորի>> բառով և 1-ին կետում «Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ.Մհրյանին» բառերը փոխարինել «Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ