ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1306-Ա 01.04.2020թ.


ՄՈՒՇ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.196 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ
ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռիտա Այվազյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրերով իրեն, Ալեքսան Այվազյանին և Սասունիկ Այվազյանին անցած Մուշ թաղամասի հ.196 հասցեում հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 26.01.1995թ. հ.4/110 որոշումը, քաղվածքը, «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.08.2019թ. տրված հ.12624 արխիվային տեղեկանքը, քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2019 թվականի նոյեմբերի 8-ին տրված հ.հ.24094, 24095, 24096 լրացուցիչ վկայագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ 24.02.2020թ. հ.հ.ԱՏ-24022020-99-0058, ԱՏ-24022020-99-0009, ԱՏ-24022020-99-0420, ԱՏ924022020-99-0289 /գաղտնաբառեր՝ 17Q9IPSD2T8E, ZG860VMQEF0C, NF2YATP7TWVL, 6P1FZYRHJ5ZX/ տեղեկանքները:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 399.14քմ /փաստաթղթերում ամրագրված` 312.0քմ մակերեսի փոխարեն/:
Քննարկվող՝ 312.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 06.02.2020թ. հ.18-06/1-Ա-565 եզրակա¬ցությունը.
1. Սահմանել, որ Մուշ թաղամասի հ.196 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 312.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մուշ թաղամասի հ.196 հասցեում գտնվող 312.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ