Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1357-Ա 08.04.2020թ.


ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.31 ՇԵՆՔԻ Հ.184 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «Ա.ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 13.01.2020թ. գրությունը՝ Մոսկովյան փողոցի հ.31 շենքի հ.184 տարածք հասցեում գտնվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով, 5/հինգ/ տարի ժամկետով «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու մասին։
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Մոսկովյան փողոցի հ.31 շենքի հ.184 տարածք հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11062013-01-0142 վկայական) 156.6քմ մակերեսով տարածքը և 3.2քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ