Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1365-Ա 08.04.2020թ.

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ. 36 ՇԵՆՔԻ Հ.222 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՍԻՍ-ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՍԻՍ-ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-Ի տնօրեն Ա.Սաֆարյանի դիմումը, Տիգրան Մեծի պողոտայի հ.36 շենքի հ.222 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող բնակելի տարածքի մի հատվածի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 29.04.2004թ. հ.1441463 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.03.2020թ. հ.18-08/2-22419 եզրակացությունը.
1. Տիգրան Մեծի պողոտայի հ.36 շենքի հ.222 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՍԻՍ-ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող բնակելի տարածքի մի հատվածի /41.1քմ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական նշանակության տարածք՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի մի հատվածը /41.1քմ/ հաշվառել որպես հասարակական նշանակության տարածք։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տարածքի մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ