Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1366-Ա 08.04.2020թ.


Ա. ԱՀԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 14 ՇԵՆՔԻ Հ.54 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՐԹԵՎ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պարթև Պողոսյանի դիմումը՝ Ա. Ահարոնյան փողոցի հ. 14 շենքի հ.54 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող արվեստանոցի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28022020-01-0286 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի հ. 757-Ն որոշման հ. 1 հավելվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.03.2020թ. հ. 18-08/1-Պ-643 եզրակացությունը.
1. Ա.Ահարոնյան փողոցի հ.14 շենքի հ.54 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Պարթև Պողոսյանին պատկանող արվեստանոցի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /<<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արվեստանոցը հաշվառել բնակելի նշանակության՝ որպես բնակարան։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված արվեստանոցի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ