Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1369-Ա 08.04.2020թ.


ՀԱՂԹԱՆԱԿԻ 54-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Խաչատրյանի դիմումը՝ Հաղթանակի 54-րդ տեղամասի հ.4 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Բարձրացված հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 20.04.1996թ. հ.Ա049449 պետական ակտը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.03.2020թ. Հ-3911 գրությունը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 6657.0քմ, հողի սեփականության իրավունքի հ.Ա049449 պետական ակտում ամրագրված՝ 6700.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.03.2020թ. հ.18-06/1-Խ-626 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակի 54-րդ տեղամասի հ.4 հասցեում գտնվող 6657.0քմ մակերեսով /գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ, անօգտագործելի հող իրացման ենթակա/ գործառնական նշանակությամբ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ