Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1431-Ա, 13.05.2015թ.


ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ժորժ Խաչատրյանի 05.05.2015թ. հ.Խ-836 դիմումը՝ Երևանի Տ.Պետրոսյան փողոցին հարող տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով տրամադրված 1193.6քմ մակերեսով հողամասը, դրա նպատակային նշանակությամբ օգտագործելու անհնարինությունից ելնելով, Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղուն հարող տարածքում՝ համարժեք հողամասի հետ փոխանակելու մասին:
Փոխանակման համար առաջարկվող՝ 1193.6քմ ընդհանուր մակերեսով հողամասը (ծածկագիր` 01-007-282-001) գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի
44-րդ կետի «զ» ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2015թ. հ.18-06/1-Խ-836 եզրակացությունը.
1.Փոխանակման համար առաջարկվող՝ Երևանի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղուն հարող տարածքում գտնվող հողամասին տրամադրել «Ծովակալ Իսակովի պողոտա, հ.12/15» հասցեն։
2.Երևանի Տ.Պետրոսյան փողոցին հարող տարածքում վարձակալության իրավունքով Ժորժ Խաչատրյանի անվամբ պետական գրանցում ստացած՝ 1193.6քմ ընդհանուր մակերեսով հողամասը (21.04.2008թ. հ.2541168 վկայական) փոխանակել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.12/15 հասցեում գտնվող՝ 1193.6քմ ընդհանուր մակերեսով հողամասի հետ։
3. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Ժորժ Խաչատրյանի հետ կնքել հողամասի փոխանակման պայմանագիր։
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի փոխանակման պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ