Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.04.2016

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

1467-Ա   26.04.2016թ.

ԱՐԻՆ-ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ջուղա-Գրուպ» ՍՊԸ-ի գրությունը՝ Արին-Բերդի փողոցի հ.7 հասցեում, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի սահմանները վերաճշտելու, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հատակագիծ թողարկելու մասին։
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ ընդհանուր 6681.3քմ /5469.0քմ+1212.3քմ/ մակերեսով  հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /կատեգորիայի/ արդյունաբերական օբյեկտների գոտում:
Հարցի քննարկման համար հիմք է  հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2004 թվականի  հ.1547740 վկայականը և  նոր ճշգրտված տեղագրական հանույթը, համաձայն որի վերոնշյալ հասցեում գտնվող գույքի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 6681.3քմ, վկայականում ամրագրված՝ 5469.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ 1212.3քմ մակերեսն ավել տնօրինվող հողամասն է և որի ուրվագծային չափերն ու ճշգրիտ դիրքը նշել հնարավոր չէ:  Քննարկվող՝ 6681.3քմ /5469.0քմ+1212.3քմ/ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-005-578-004/:  
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի      1-ին մասի 3-րդ ենթակետով և Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.03.2016թ. հ.18-06/2-9305 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Արին-Բերդի փողոցի հ.7 հասցեում «Ջուղա-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հողամասի  փաստացի մակերեսը կազմում է  6681.3քմ /5469.0քմ+1212.3քմ/:
2.Սույն որոշման առաջին կետում նշված  6681.3քմ հողամասից՝ 1212.3քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի  ձևով օտարել (վաճառել) ընկերությանը՝ տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 3 564 162 (երեք միլիոն հինգ հարյուր վաթսունչորս հազար հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաս-տատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արին-Բերդի փողոցի հ.7 հասցեում գտնվող 6681.3քմ /5469.0քմ+1212.3քմ/ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ արդյունաբերու-թյան, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների։
4. Հողամասի սահմանները որոշվում են 6681.3քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով` չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը:
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա-շինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ