Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1468-Ա  18.04.2018թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78, հ.78/1, հ.78/2, հ.78/3, հ.78/4, հ.78/5, հ.78/6, հ.78/7 հասցեներում գտնվող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցները համապատասխանում են հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N1517-Ն որոշումը, համաձայն որի՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78, հ.78/1, հ.78/2, հ.78/3, հ.78/4, հ.78/5, հ.78/6, հ.78/7 հասցեներում գտնվող հողամասերը սեփականության իրավունքով Երևան համայնքին են փոխանցվել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակությամբ.
1.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող 5139.51քմ (3553.83քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78, 44.79քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/1, 824.83քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/2, 162.89քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/3, 97.88քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/4, 368.54քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/5, 60.88քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/6, 25.87քմ մակերեսով հողամասի համար՝ Սիլիկյան թաղամաս 12-րդ փողոց, հ.78/7հասցեները) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ արտադրական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասերի և շինությունների հատակագծերը)։
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասերի գործառական նշանակությունները  սահմանել արդյունաբերական օբյեկտների։
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և հողամասերը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ «Շիրինշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գրանցման համար՝ 290.110.02140, գրանցման ամսաթիվ՝ 24.08.1998թ./։
4.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցներն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցների և դրանց համար առանձնացված հողամասերի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ