Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.04.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1473-Ա  19.04.2018թ.

«ԵՐԵՎԱՆԻ Հ.114 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով.
1.Հաստատել «Երևանի հ.114 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ