Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1504-Ա 13.05.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.24 ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 69-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 2 հավելվածում ընդգրկված միկրոավտոբուսային հ․24 երթուղին շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

24

ՆՈՐԱԳՅՈՒՂ – ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Նորագյուղ (ս.կ.) - Էջմիածնի հին խճ - Ծով.Իսակովի պ. - ՙՀաղթանակ՚ կ-ջ - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ.  - Կոմիտասի պ.- Շիրվանզադեի - Մամիկոնյանց – Գրիբոյեդովի - Արղության - Մալխասյանց փ-ներ – Երևանի պետական  հումանիտար քոլեջ (վ.կ.):

Հետադարձը` նույն ուղեգծով:

26.5

85

19.9

7

8

12/13

7/4/2

5/3/1

Շարժակազ-մի քանակի փոփոխու-թյուն

 

2.Հանձնարարել Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի նախագահին՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.24 երթուղու սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման համար սահմանված կարգով հայտարարել մրցույթ և կազմակերպել դրա անցկացումը:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատ¬վու¬թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հ.Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ