Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1532-Ա 14.05.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի Հ.247-Ա
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի Հ.369-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Նորայր Հարությունյանի 20.04.2021թ. Երևանի քաղաքապետարան մուտքագրված հ.Հ-5439 դիմումը.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2021թ. փետրվարի 9-ի «Հաղթանակ տեղամասի հ.50-16ա հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» հ.247-Ա որոշումը և 2021թ. փետրվարի 22-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.369-Ա որոշման հավելվածի 1-ին կետը:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Նորայր Հարությունյանի կողմից 15.02.2021 թվականին՝ հ.210215129889001 անդորրագրով՝ Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին փոխանցված 640,050 ՀՀ դրամ գումարը hետ վերադարձնել:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ