Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1534-Ա 14.05.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ 33-րդ հոդվածի 1-ին մասով հաշվի առնել Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարների գրությունները.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 310-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1-4 հավելվածների։
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 20-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 112-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) NN 3, 4, 7, 8 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-5 հավելվածների:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ