Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1536-Ա 07.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>> ՀՈԱԿ-ի դիմումը` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Փ.Բուզանդի փողոցի h.1/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի` 108.6քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 41-րդ կետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.08.2016թ. հ.02082016-01-0176 վկայական) 2-րդ հարկի՝ 108.6քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>> ՀՈԱԿ-ին:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>> ՀՈԱԿ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են <<Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն>> ՀՈԱԿ-ի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ