Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1541-Ա 08.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.19 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԻՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժիրիկ Հարությունի Խառատյանի (ծնված 11.03.1939թ.) դիմումը։ Երևանի Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ նրբանցքի հ.19 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 668.6քմ, որից 378.0քմ մակերեսով հողամասը Ժիրիկ Հարությունի Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (սեփականության իրավունքի գրանցման 03.07.2014թ. հ.03072014-01-0089 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 18.04.2019թ. հ.ԱՏ-16/04/2019-1-0345 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.05.2019թ. հ.Հ-7353 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2019թ. հ.20-Ել-602 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ նրբանցքի հ.19 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ նրբանցքի հ.19 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ժիրիկ Հարությունի Խառատյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 378.0քմ մակերեսով հողամասին կից 290.6քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 290.6քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 2-րդ նրբանցքի հ.19 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ