Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.04.2014

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ



1547-Ա, 23.04.2014թ.

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ս.ՏԱՐՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ. 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿՆՔՎԱԾ Հ.947 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ուլիս Սպորտ» ՓԲԸ-ի դիմումը` Ս.Տարոնցի փողոցի հ.13 հասցեում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 27.05.2009թ. հ.2596879 վկայական) 12786.14քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի հ.1114-Ա որոշմամբ «Շենգավիթ հ.2 մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկը հանձնվել է Երևանի Շենգավիթ համայնքի ենթակայությանը, իսկ հիմնարկի գույքը, սեփականության իրավունքով՝ Շենգավիթ թաղային համայնքին։
Շենգավիթ թաղային համայնքի ավագանու 2008 թվականի հուլիսի 16-ի հ.55 որոշմամբ Ս.Տարոնցու փողոցի հ.13 հասցեում գտնվող շինությունները նվիրաբերվել է «Ուլիս Սպորտ» ՓԲԸ-ին։
Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 6-ի հ.3796-Ա որոշմամբ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 12786.14քմ մակերեսով հողամասի նկատմամբ դադարեցվել է «Շենգավիթ թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հողօգտագործման իրավունքը և հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրվել է «Ուլիս Սպորտ» ՓԲԸ-ին։ Որոշումից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 27.05.2009թ. հ.2596879 վկայական):
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն նշված հասցեում գտնվող 12786.14քմ մակերեսով հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Երևան քաղաքի
ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 48-րդ կետով (ծածկագիր 01-011-688-139, տող՝ 53114), հաշվի առնելով Շենգավիթ թաղային համայնքի ավագանու 16.07.2008թ. հ.55 և Երևանի քաղաքապետի 06.05.2009թ. հ.3796-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.04.2014թ. հ.18-06/399 եզրակացությունը.
1. Ս.Տարոնցի փողոցի հ.13 հասցեում գտնվող՝ Շենգավիթ թաղային համայնքի ավագանու 16.07.2008թ. հ.55 որոշման համաձայն 2009 թվականի մարտի 26-ին կնքված անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրի և Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 6-ի հ.3796-Ա որոշման հիման վրա «Ուլիս Սպորտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի զբաղեցրած և սպասարկման համար վարձակալության իրավունքով տրամադրված 12786.14քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) ընկերությանը՝ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 57844497 (հիսունյոթ միլիոն ութ հարյուր քառասունչորս հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ)։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, «Ուլիս Սպորտ» ՓԲԸ-ի հետ կնքել.
1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիր՝ Ս.Տարոնցի փողոցի հ.13 հասցեում գտնվող 12786.14քմ մակերեսով հողամասի համար,
2) համաձայնագիր՝ 2009 թվականի մարտի 26-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության հ.947 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունները.
ա) պայմանագրի 1-ին հոդվածի 1.8. կետի գ/ և դ/ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« գ) մինչև 2017 թվականի մայիսի 1-ը յուրաքանչյուր տարի հատկացնել առնվազն 25000000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ՝ մարզադպրոցի պահպանման և գործուներության տարեկան ծախսերի ապահովման համար՝ յուրաքանչյուր 6 ամսվա կտրվածքով ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ»:
« դ) մինչև 2017 թվականի մայիսի 1-ը կատարել 150000000 /հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամի ներդրում՝ շենք-շինությունների վերանորոգման, հանդերձանքի, մարզական և այլ անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար՝ յուրաքանչյուր 6 ամսվա կտրվածքով ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ»,
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից և համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման կայացման օրվանից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ