Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1558-Ա 10.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի Հ.2234-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. հունիսի 7-ի «Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններով անցնող մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմանելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.2234-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածների ցանկերում կատարել հետևյալ լրացումները.
1) հ.1 հավելվածի ցանկը լրացնել 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.Պ.Սևակի փողոց.
-հ.8/2 հասցեի դիմաց (հանդիպակաց մասում շարժման դեպի Ազատության պողոտա ուղղությամբ):».
2) հ.2 հավելվածի ցանկը լրացնել 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.Դավթաշենի 3-րդ փողոց (Տ.Պետրոսյան փողոցից դեպի 3-րդ փողոց ուղղությամբ).
-Դավթաշենի 3-րդ փողոցի հ.31 տանը հարող և դիմացի հատված.
-Դավթաշենի 3-րդ-5-րդ փողոցների խաչմերուկն անց (շարժման դեպի Հալաբյան փողոց, երկու ուղղությամբ):»։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ