ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1582-Ա 13.05.2019թ.


ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ. 27 ՇԵՆՔԻ Հ.1/1 ԵՎ ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.50 ՇԵՆՔԻ
Հ.1/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՓՅՈՒՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՓՅՈՒՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Ծատուրյանի դիմումը՝ Մաշտոցի պողոտայի հ.27 շենքի հ.1/1 և Պուշկինի փողոցի հ.50 շենքի հ.1/3 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող բնակելի տարածքների (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.03.2007թ. հ.հ.2242216, 2242233 վկայականներ) գործառական նշանակությունը ոչ բնակելի դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.04.2019թ. հ.18-08/1-Ծ-63 եզրակացությունը.
1. Մաշտոցի պողոտայի հ.27 շենքի հ.1/1 և Պուշկինի փողոցի հ.50 շենքի հ.1/3 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով «ՓՅՈՒՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բնակելի տարածքների գործառա-կան նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասա-րակական, առևտրի սրահ /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքները հաշվառել որպես ոչ բնակելի, հասարակական՝ առևտրի սրահ։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տարածքների գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ