ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1583-Ա 13.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի Հ.2591-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի Հ.2874-Ա ՈՐՈՇՄԱՆ 5-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԻՆ ԽՃՈՒՂՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Մարգարյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն տրամադրված Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղու հարևանությամբ գտնվող հողամասը՝ երկու առանձին գույքային միավորների բաժանելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2003թ. հունիսի 12-ի հ.1290-Ա որոշումը, դրա հիման վրա պետական գրանցում ստացած անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 01.08.2003թ. հ.1012126 վկայականը, 20.06.2003թ. հ.1382-2003 հատակագիծ-սխեման և տարածքի բաժանման սխեման։
Տարածքի տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4449.63քմ, վկայականում ամրագրված՝ 5000.0քմ մակերեսի փոխարեն։
Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, 12.04.2001թ. հ.286 որոշմամբ հաստատված կարգի 46-րդ կետի ա/ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.10.2018թ. հ.18-06/1-Մ-9265 եզրակացությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2017թ. հուլիսի 27-ի հ.2591-Ա որոշումը և 2018թ. օգոստոսի 20-ի հ.2874-Ա որոշման 5-րդ կետը:
2. Սահմանել, որ Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4449.63քմ:
3.Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղու հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4449.63քմ մակերեսով հողամասը բաժանել երկու՝ 3604.45քմ և 845.18քմ մակերեսներով առանձին գույքային միավորների։
4. Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղու հարևանությամբ գտնվող՝ 3604.45քմ և 845.18քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ <<Նորագյուղ թաղամաս, հ.344/1>> և <<Նորագյուղ թաղամաս, հ.344/2>> հասցեները:
5. Հողամասերի սահմանները որոշվում են 3604.45քմ և 845.18քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
6. Սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասերը Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գեղամ Մարգարյանի հետ կնքել.
1) համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2003թ. հունիսի 12-ի հ.1290-Ա որոշման հիման վրա կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին.
2) վարձակալության պայմանագրեր՝ 3604.45քմ և 845.18քմ մակերեսներով հողամասերի համար, որոնց վարձավճարի չափը ենթակա է հաշվարկման Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության դրույթին համապատասխան։
7. Թույլատրել Գեղամ Մարգարյանին՝ սույն որոշման 6-րդ կետում նշված վարձակալության իրավունքը պետական գրանցում կատարելուց հետո, 3604.45քմ մակերեսով հատվածի նկատմամբ իր վարձակալության իրավունքը փոխանցել այլ անձի:
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 6-րդ կետում նշված համաձայնագիրը և վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
10.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ