Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1584-Ա 13.05.2019թ.


<<ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ>> ՓԲԸ-Ի ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ>> ՓԲԸ-ի դիմումը՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու մասին:
Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի հ.4268-Ա և 2010 թվականի նոյեմբերի 11-ի հ.5257-Ա որոշումներով, Երևան քաղաքի Մուշականի տարածքի բլուրի սահմաններում գտնվող` 100.0քմ մակերեսով և Սարալանջի փողոցի հ.27 հասցեում գտնվող` 8.0քմ մակերեսով հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրվել են <<Ղ-Տելեկոմ>> ՓԲԸ-ին, կնքվել են կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր, որոնցից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072016-01-0233 և 19072016-01-0221 վկայականներ): 2007 թվականի նոյեմբերի 26-ին կնքված հ.210-Կ և 2010 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված հ.80/Կ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետներն ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով 2007 թվականի նոյեմբերի 26-ին կնքված հ.210-Կ և 2010 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված հ.80/Կ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի 9.2 կետերը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.03.2019թ. հ.18-06/2-15060 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, <<ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ>> ՓԲԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի Մուշականի տարածքի բլուրի սահմաններում գտնվող՝ 100.0քմ մակերեսով և Սարալանջի փողոցի հ.27 հասցեում գտնվող՝ 8.0քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր՝ մինչև 2022թ. հունվարի 1-ը ժամկետով, տարեկան վճար սահմանելով տրամադրվող հողամասի կադաստրային արժեքի 80%-ի չափով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նշված պայմանագրերից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ