Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1586-Ա 13.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆ
ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Տալլինի քաղաքապետարանի հրավերը՝ Տալլինի էլեկտրոնային կառավարման 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը 2019 թվականի մայիսի 20-ից 23-ը գործուղել Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալլին՝ հետևյալ կազմով.
Սերգեյ Հարությունյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Սարգիս Մանուկյան - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին, իսկ Սարգիս Մանուկյանինը՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ