ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1592-Ա 14.05.2019թ.


ԳՈՀԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գոհար Դանիելյանի դիմումը՝ Երևանի Հ.Էմինի փողոցի հ.11/2 հասցեում, սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.07032018-01-0248 վկայական) իրեն պատկանող՝ 360.79քմ և 322.8քմ մակերեսներով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 07032018-01-0248 վկայականում քննարկվող հողամասի նպատակային նշանակությունն ամրագրված է բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, արդյունաբերական օբյեկտների:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում, ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրմամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.04.2019թ. հ.18-06/380 եզրակացությունը.
1.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` Երևանի Հ.Էմինի փողոցի հ.11/2 հասցեում, սեփականության իրավունքով Գոհար Դանիելյանին պատկանող՝ 360.79քմ և 322.8քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել բնակելի կառուցապատման /դիտարկվող հողամասը բնակելի կառուցապատման գոտում է/՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող նախագծման թույլտվության:
2. Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ