ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1595-Ա 14.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի Հ.2214-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մնացական Վերդյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 14-ի հ.2214-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման>> օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.04.2019թ. հ.18-06/1-Վ-580 եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.02.2019թ. հ.Կ-20/02/2019-1-0384 որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 14-ի <<Մնացական Վերդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները վերաճշտելու և ավել օգտագործվող հատվածն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> հ.2214-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Ընդունել ի գիտություն, որ Բաբաջանյան փողոցի հ.13/7 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 161.14քմ, որից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 20.22քմ, իսկ Մնացական Վերդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի փաստացի մակերեսը՝ 161.14քմ:».
2) որոշման մեջ ավելացնել 1.1, 1.2 և 1.3 ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Բաբաջանյան փողոցի հ.13/7 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 20.22քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:».
«1.2 Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Բաբաջանյան փողոցի հ.13/7 հասցեին կից՝ 20.22քմ մակերեսով հողամասին տրամադրել «Մարշալ Բաբաջանյան փողոց, հ.13/8» հասցեն:».
«1.3 Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի նկատմամբ պետական գրանցումն ապահովելուց հետո, Բաբաջանյան փողոցի հ.13/7 հասցեին կից՝ 20.22քմ մակերեսով հատվածն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Մնացական Վերդյանին՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 91 475 /իննսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ:»:
2. Մնացական Վերդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանները որոշվում են 140.92քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Ավան վարչական շրջանի ղեկավարին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ