Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1596-Ա 14.05.2019թ.

 

ԳՈՎԱԶԴՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ
ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի հ.49-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի հ.444-Ա և 2019 թվականի փետրվարի 27-ի հ.152-Ա կարգադրություններով, հաշվի առնելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 7-ի նիստի արձանագրությունը.
1. Սույն որոշման հ.1 հավելվածում ներկայացված գովազդները ճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
2. Սույն որոշման հ.2 հավելվածում ներկայացված գովազդները չճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ