ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1603-Ա 15.05.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԾՆՈՂՆԵՐԻ
ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածը՝ ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում երևանաբնակ ժամկետային զինծառայողների հետ ծնողների տեսակցությունը կազմակերպելու նպատակով.
1. Ս.թ. մայիսի 17-ից 18-ը կազմակերպել թվով շուրջ 1100 ծնողի այցելությունը Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում գտնվող զորամասեր։
2.Երևանի քաղաքապետարանից նշանակել պատասխանատուներ՝ ըստ ուղղությունների.
Տավուշի մարզ – Արկադի Թեմուրյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զորահավաքային բաժնի պետ,
Սյունիքի մարզ – Աղասի Հակոբյան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Արցախի Հանրապետություն – Ռուզաննա Զաքարյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ,
Քարվաճառ – Արա Բաղրամյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի գլխավոր մասնագետ:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանը՝ իրականացնել համապատասխան ցուցակների ճշտման և համադրման աշխատանքները, բոլոր ավտոբուսներն ապահովել ուղեկցող պատասխանատուներով։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությանը՝ ապահովել ավտոբուսներ, ըստ սոցիալական ապահովության վարչության կողմից տրված հայտի և ուղեկցում՝ ճանապարհային ոստիկանության կողմից։
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությանը՝ ապահովել ավտոշարասյուների բժշկական ուղեկցումը:
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանը՝ ապահովել ուղևորների սննդի համար փաթեթներ՝ մեկնելու և վերադառնալու համար։

7.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ լուսաբանել միջոցառումը։ 

8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը և քարտուղարությանը՝ ապահովել շնորհակալագրերի պատրաստումը:
9.Աշխատանքները տեղում նախապատրաստելու և իրականացնելու նպատակով՝ ս.թ. մայիսի 16-ից 18-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զորահավաքային բաժնի պետ Ա.Թեմուրյանին գործուղել Տավուշի մարզ, մայիսի 16-ից 18-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ա.Հակոբյանին գործուղել Սյունիքի մարզ, մայիսի 17-ից 18-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հ.Նավասարդյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռ.Զաքարյանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ա.Փլավչյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Ա.Դանիելյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Ա.Բաբլումյանին, Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի տեղակալ Ռ.Զիրոյանին, Արաբկիրի սոցիալական աջակցության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Խ.Ռաֆայելյանին գործուղել Արցախի Հանրապետություն, մայիսի 17-ից 19-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տ.Գևորգյանին, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի հեռուստաօպերատոր Տ.Ասատրյանին, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի մոնտաժող Ա.Գալստյանին գործուղել Արցախի Հանրապետություն, մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Ա.Բաղրամյանին գործուղել Քարվաճառ:
10.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին:
11. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ հատկացնել 3 մարդատար ավտոմեքենա, ավտոշարասյուները երեք ուղղություններով /Արցախի Հանրապետություն, Տավուշի մարզ, Սյունիքի մարզ/ ուղեկցելու համար՝ ապահովելով վարորդների գործուղումը, մեքենաների տեխնիկական սարքինությունը և վառելիքը։
12. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ ապահովել 020ԼՍ01 և 251ԼՍ01 ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը, վառելիքը, ինչպես նաև վարորդների գործուղումը։

13.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանա-տվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի վրա:

14. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ