Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1606-Ա 16.05.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի Հ.1106-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի տեղակալի 14.05.2019թ. հ.02/10-8755 գրությամբ տրված դրական կարծիքը`
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 10-ի «Բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելու նպատակով ուղեգրող հանձնաժողովներ ձևավորելու և գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» հ.1106-Ա որոշումը լրացնել նոր՝ 4-րդ կետով, հետևյալ խմբագրությամբ.
«4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին գրավոր միջնորդությամբ դիմելու ուղեգրող հանձնաժողովներին:»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ