Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1611-Ա 11.05.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի Հ.225-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.86 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Գույքի նվիրատվության մասին» հ.348-Ա որոշմամբ առաջարկվել է Աջափնյակ վարչական շրջանի, «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից տարածքում ՀՀ արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 1-ի հ.1308-Ա որոշմամբ` քննարկվող հողամասին տրամադրվել է «Սիլիկյան թաղամաս, 12-րդ փողոց, հ.86» հասցեն:
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի հ.225-Ա որոշմամբ` Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441.000.000 դրամ (չորս հարյուր քառասունմեկ միլիոն) կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասը նվիրվել է Հայաստանի Հանրապետությանը:
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.05.2020թ. հ.04052020-01-0024 վկայական), Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող` 441.000.000 դրամ (չորս հարյուր քառասունմեկ միլիոն) կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասի նվիրատվության պայմանագիր:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը` պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում.
2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ