Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

163-Ա 18.01.2022թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N308-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 18-ի «Երևանի քաղաքապետի տեղակալների, Երևանի գլխավոր ճարտարապետի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջև պարտականությունների բաշխում կատարելու մասին» N 308-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին ենթակետում «կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, երեխաների և սոցիալական պաշտպանության, տրանսպորտի» բառերը փոխարինել «եկամուտների հաշվառման և գանձման, գնումների, ֆինանսական, զարգացման և ներդրումային ծրագրերի» բառերով:
2) 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ