Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

1630-Ա 12.05.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 3166-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հունիսի 21-ի «Երևանի քաղաքապետի տեղակալների, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և Երևանի քաղաքա-պետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից համակարգվող Երևանի ենթակայության կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 3166-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման և հավելվածի վերնագրերից, Որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբա-ժանումների ղեկավարների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.
2) Որոշման հավելվածը լրացնել նոր՝ 51.1-ին կետով, հետևյալ բովանդա-կությամբ.
«51.1. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակ-ցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի իրականացման խումբ»:
2.Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ