Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.01.2016

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


166-Ա  26.01.2016թ.


ԾՈՎԱԿԱԼ  ԻՍԱԿՈՎԻ  ՊՈՂՈՏԱՅԻ  Հ.12/15  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ   ՀՈՂԱՄԱՍԻ
ՀԱՄԱՐ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ժորժ Խաչատրյանի դիմումը` Ծ.Իսակովի պողոտայի հ.12/15 հասցեում  վարձակալության  իրավունքով  իրեն  տրամադրված  հողամասի   համար  պայմանագիր  կնքելու  մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել` Երևանի քաղաքապետի 2015թ. մայիսի 13-ի հ.1431-Ա որոշումը,  հողամասերի  փոխանակության  01.07.2015թ.  հ.01/7-ՊՓ պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ.12062015-01-0177 վկայականը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական  օրենսգրքի 135-րդ հոդվածով, 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի 76-րդ  հոդվածի 2-րդ կետով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  Հայաստանի  Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ  և  60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության  և քաղաքաշինության  վարչության  24.12.2015թ.   հ.18-06/1-Խ-2549 և 20.01.2016թ. հ.18-06/19  եզրակացությունները.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ժորժ Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր 16.04.2008թ. հ.3/6-ՊՓ պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին`
1) պայմանագրում <<Տ.Պետրոսյան փողոցին  հարող տարածքում գտնվող>> բառերը փոխարինել <<Ծ.Իսակովի պողոտայի հ.12/15 հասցեում գտնվող>> բառերով.
2) պայմանագրի 8-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի  5 տոկոսը:>>.
3)  պայմանագրի 18-րդ կետում,  նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝   երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ