Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1674-Ա 19.05.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը գործուղել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ` հետևյալ կազմով.
2020թ. մայիսի 21-ից 22-ը`
Հայկ Մարության - Երևանի քաղաքապետ
2020թ. մայիսի 20-ից 22-ը`
Դավիթ Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մկրտիչ Մնացականյան - վարորդ
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ Երևանի քաղաքապետի գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:
3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ ապահովել 135ԼՍ01, 059ԼՍ01 մեքենաների տեխնիկական սարքինությունը, վառելիքը, ուղեգիրը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ