Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

168-Ա 21.01.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.3914-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.12.2019թ. 20-ել-197 եզրակացությունը, քաղաքաց Ա. Թուխիկյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի «Երևանի Խորենացու փողոցի հ.24/21 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Իրինա Ալբերտի Թուխիկյանի, Գոհար Վարուժանի Մալճյանի, Լարիսա Ալբերտի Կարապետյանի, Էռնեստ Մկրտչյանի, Իննա Ալբերտի Մարգարյանի, Գայանե Գագիկի Մարգարյանի, Արտակ Գագիկի Մարգարյանի, Գագիկ Մարգարյանի, Սուրեն Լյովայի Մկրտչյանի, Էլնարա Իսպանի Մարտիրոսյանի մասին» հ.3914-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 –ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Խորենացու փողոցի հ.24/21 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։»
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ