Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

169-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի Հ.5772-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 11.12.2019թ. 20-ել-2186 եզրակացությունը, քաղաքացի Կ.Բաբուջյանի լիազորված անձ.Մ.Բաբուջյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 18-ի «Երևանի Շահումյան 1-ին փողոցի հ.35 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Կարապետ Ավետիսի Բաբուջյանի իրավունքները վերականգնելու, 17.59քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.5772-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Շահումյան 1-ին փողոցի հ.35 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ