Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17-Ա 13.01.2020թ.

 

ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՎԱՀԵ ԳԱՌՆԻԿԻ ԱՎԵՏՅԱՆԻ
ԱՅՐՈՒՆ՝ ԼԻԼԻԹ ՌՈՒԲԵՆԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահե Գառնիկի Ավետյանի այրու՝ Լիլիթ Ռուբենի Ավետյանի դիմումը, ով հանդես է գալիս անչափահաս երեխաների՝ Միլենա և Գառնիկ Ավետյանների անունից՝ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառվելու մասին:
Լիլիթ, Միլենա և Գառնիկ Ավետյանները հանդիսանում են զոհված զինծառայող Վահե Գառնիկի Ավետյանի համապատասխանաբար՝ այրին և երեխաները, ովքեր ՊՆ ԶՍՊՎ-ի կողմից տրամադրված 27.06.2019թ. հ.36/559, 06.12.2019թ. հ.36/1118 և 06.12.2019թ. հ.36/1119 տեղեկանքների համաձայն՝ հանդիսանում են վերջինիս շահառուները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի <<Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի նիստի եզրակացությունը.
1. Զոհված /մահացած/ զինծառայող Վահե Գառնիկի Ավետյանի անչափահաս երեխաներ՝ Միլենա և Գառնիկ Ավետյաններին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ցուցակում:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել համապատասխան մարմիններին:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ