Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1718-Ա 23.05.2020թ.


ՄԻՀՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՓԱՇԱՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.45 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Մ. Փաշայանի հետ 2017թ. հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «դ» ենթակետը՝
1.Միհրան Հովհաննեսի Փաշայանին՝ 2020 թվականի մայիսի 23-ից ազատել «Երևանի հ.45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի հ.45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ռուբենի Գրիգորյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ