Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1746-Ա 01.06.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 655-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25–Ն հրամանի N 1 հավելվածի 3.11-րդ, 3.12-րդ կետերով, հիմք ընդունելով սոցիալական աջակցության Նուբարաշենի տարածքային բաժնի պետի 18.05.2020թ. h. 33/1-141 գրությունը.
1.Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 26-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 26-ի N 700-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 655-Ա որոշման N 11 հավելվածի 1-ին կետում` «Տ.Առաքելյան Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա.Գասպարյան Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար» բառերով:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ