Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

175-Ա 21.01.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.8/7 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍԻՆԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԻԳԻԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 254.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լուսինե Վոլոդյայի Իգիթյանի (ծնված 29.04.1981թ.) դիմումը։ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի հ.8/7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 954.5քմ, որից 400քմ մակերեսով հողամասը Լուսինե Վոլոդյայի Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 30.09.2019թ. հ.30092019-01-0089)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,
ՀՀ կադաստրի կոմիտեի 25.10.2019թ. հ.01-0507, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.12.2019թ. հ.19585 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.11.2019թ. հ.20-Ել-1986 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի հ.8/7 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի հ.8/7 հասցեում Լուսինե Վոլոդյայի Իգիթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 254.5քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լուսինե Վոլոդյայի Իգիթյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Լուսինե Վոլոդյայի Իգիթյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

5. Հաղթանակ փողոցի 4-րդ նրբանցքի հ.10 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Հաղթանակ թաղամաս 1-ին փողոց 4-րդ նրբանցք հ.8/7 տուն>>։
6.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ