Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

177-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.35/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լուսիկ Վարազդատի Գասպարյանի(ծնված 12.04.1960թ.) դիմումը։ Երևանի Ավանի 5-րդ փողոցի հ.35/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 96.85քմ, որից 46.8քմ մակերեսով հողամասը Լուսիկ Վարազդատի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 19.06.2019թ. հ.19062019-01-0327):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 19.09.2019թ. հ.01-0270, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.10.2019թ. հ.17755 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.09.2019թ. հ.20-Ել-1724 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ավանի 5-րդ փողոցի հ.35/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ավանի 5-րդ փողոցի հ.35/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լուսիկ Վարազդատի Գասպարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 46.8քմ մակերեսով հողամասին կից 50.05քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 50.05քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Ավանի 5-րդ փողոցի հ.35/1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ավան 5-րդ փողոց հ.35/2 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ