Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

                           1776-Ա  26.05.2017թ.                      

 
ԾԵՐԵՆՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.21  ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ  
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Վարչական ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել Արմեն Վարդազարյանի դիմումը՝ Ծերենցի 3-րդ նրբանցքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.21 ավտոտնակի զբաղեցրած հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18022016-01-0116 վկայական)  ուղղակի վաճառքի ձևով օտարելու  մասին:
Քննարկվող  հողամասը /ծածկագիր՝ 01-007-419-065/ ընդգրկված չէ  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի  հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2017թ. հ.18-06/1-Վ-608 եզրակացությունը.
1.Ծերենցի 3-րդ նրբանցքի, Արմեն Վարդազարյանին սեփականության իրավունքով պատկանող հ.21 ավտոտնակի զբաղեցրած 21.6քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 97 718 (իննսունյոթ հազար յոթ հարյուր տասնութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ՝ Ծերենցի 3-րդ նրբանցքի հ.21 հասցեում գտնվող 21.6քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ սահմանել բնակելի կառուցապատման։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
4.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
    


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ