Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1777-Ա, 10.06.2015թ.

 

ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.11/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել` Նաիրա Կուտոյանի և Արսեն Քամալյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1199 որոշման հիման վրա, Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում, սեփականության իրավունքով իրենց պատկանող բենզալցակայանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 08.10.2002թ. հ.428448 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 23-ի հ.270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ և 39-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.05.2015թ. հ.18-06/1-Ք-266 եզրակացությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նաիրա Կուտոյանի և Արսեն Քամալյանի հետ կնքել համաձայնագիր`Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում գտնվող բենզալցակայանի զբաղեցրած՝ 93.5 քմ մակերեսով հողամասի համար, 08.04.1999թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-2723 պայամանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայամանգրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրում «Արմեն Կարապետյան» բառերը փոխարինել «Նաիրա Կուտոյան և Արսեն Քամալյան» բառերով.
2) պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը.».
3) պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)`» բառերը.
4) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը հօգուտ Վարձատուի.» բառերը.
5) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
6) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 20 (քսան) տոկոսը, որը կազմում է 130152 ՀՀ դրամ, տվյալ հողամասի կադաստրային արժեքր 1 քմ-ի համար 6960 ՀՀ դրամ է:».
7) պայմանագրի 15-րդ կետում «0.25%» թիվը փոխարինել «0.05%» թվով.
8) պայմանագրի 4-րդ կետում «1հա-14646180» թիվը և բառը փոխարինել «1քմ-6960» թվով և բառով.
9) պայմանագրի 13-րդ կետում «03004220044 հաշվեհամարին ՀՀ կենտրոնական բանկում» թիվը և բառերը փոխարինել «Երևանի թիվ 2 գանձապետական բաժանմունք`900055314133 հաշվեհամարին» թվերով և բառերով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ