Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

27.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


178-Ա 27.01.2021թ.

 


ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ
ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Շողերինա Մկրտչյանի լ/ա Արտակ Մխիթարյանի 17.12.2020թ. դիմումը՝ Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեում, սեփականության իրավունքով Շողերինա Մկրտչյանին պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.09.2020թ. հ.22092020-01-0297 վկա-յական/ շինություններին կից, սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով, կառուցապատման իրավունքով, լրացուցիչ հողամաս օտարելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 632.12քմ /հողամասի ծածկագիրն է՝ 01-011-399-063, ներառված է Երևան քաղաքի ավագանու 2012թ. սեպտեմբերի 11-ի հ.500-Ն որոշման մեջ, տող՝ 62353/, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա /ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետ, այն է` օտարվող հողամասը փաստացի սահմանազատված է և տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային (գործառնական) նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության/:
Քննարկվող հողամասը՝ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, համապատասխանում է նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին:
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2020թ. հ.18-06/1-Մ-14094 և 20.01.2021թ. հ.18-06/46 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեին կից հողամասի փաստացի մակերեսը կազմում է 632.12քմ:
2. Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեին կից՝ 632.12քմ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեին կից՝ 632.12քմ հողամասին տրամադրել «Արշակունյաց պողոտա, հ.127/55» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեին կից՝ 632.12քմ հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների կառուցապատում:
5. Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Շողերինա Մկրտչյանին պատկանող հողամասին կից՝ 632.12քմ մակերեսով հողամասն՝ ընդլայնման նպատակով, կառուցապատման իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Շողերինա Մկրտչյանին` սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 8-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 10.225.805 /տասը միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Արշակունյաց պողոտայի հ.127/21 և Արշակունյաց պողոտայի հ.127/55 հասցեներում գտնվող գույքերին, որպես մեկ գույքային միավորի, տրամադրել «Արշակունյաց պողոտա, հ.127/21» հասցեն:
7.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1/ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2/հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
9. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը համարվում է ուժը կորցրած։
10. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
11.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
12. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
13. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ